ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.08.2016 16:42
Պատահար՝ մահվան ելքով
Օգոստոսի 3-ին` ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ. Մեծի փողոցի թիվ 10 շենքի N բնակարանի բնակիչ, 1979թ. ծնված Դ. Հ-ն, վարելով «Մերսեդես-Բենց G-280» մակնիշի ավտոմեքենան, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 58-րդ կիլոմետրին գլորվել է, ինչի հետևանքով ինքը և ուղևորներ՝ նույն շենքի N բնակարանի բնակիչ, 1963թ. ծնված Կարեն Հակոբյանը և Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ Կ. Հակոբյանը ժամը 20:10-ին մահացել է: