ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2018 12:10
Պատահար՝ Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհին
Հունիսի 14-ին ժամը 06:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Վ.Ա-ն, վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան Ասկերան-Մարտակերտ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել, ինչի հետևանքով ուղևոր, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ՝ 1989թ. ծնված Ա.Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ասկերանի շրջբուժմիավորում» ՓԲԸ: