ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.01.2015 12:19
Պատահար Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին
Հունվարի 18-ին` ժամը 19:50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Անդրանիկի փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Մ. Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21012» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտով ընթացող` Մ. Մաշտոցի փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1987թ. ծնված Վ. Ի-ի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենային, ինչի հետևանքով Մ. Ա-ն, Վ. Ի-ն և վերջինիս ուղևորներ` նշված շենքի N բնակարանի բնակիչներ` 1986թ. ծնված Վ. Ի-ն, 1989թ. ծնված Ա. Ի-ն և 1992թ. ծնված Վ. Ի-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: