ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.04.2018 12:27
Պաշտոնեական կեղծիք
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Մարտակերտի շրջանի Մարաղա համայնքի ղեկավար 1954թ. ծնված Ռ.Կ-ն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018թթ. ընթացքում աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում իր իսկ աշխատանքի ներկայանալու վերաբերյալ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ ինչի արդյունքում դուրս են գրվել գումարներ:
* * *
Ապրիլի 20-ին ԱՀ ոստիկանության ՏՊՀԴՊ բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ Քաշաթաղի շրջանի Կերեն համայնքի դպրոցի տնօրեն՝ 1976թ. ծնված Ա.Ա-ն օգտագործելով պաշտոնեական դիրքը, խմբային շահերից ելնելով, փաստաթղթային կեղծիքներ կատարելու եղանակով, 2017-2018թ.թ. ուսումնական տարվա սկզբին կազմավորել է կեղծ դասարան-կոմպլեկտ, ինչի արդյունքում դուրս են գրվել գումարներ չպարապած դասաժամերի դիմաց: