ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.04.2019 11:13
ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
Ս.թ. ապրիլի 15-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները՝ Քաշաթաղի շրջանի բնակիչ, 1951թ.ծնված Վ. Հ-ի դիմումի քննարկմամբ պարզել են, որ ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1961թ.ծնված Կ. Գ-ն չպահպանելով 14.09.2000թ. ԱՀ պետական հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների ուսումնական ծանրաբեռնվածության բաշխման կարգի 2.9 կետը, 2002-2010թթ-ին հինգ ոչ մասնագետների աշխատանքի է ընդունել առանց թույլտվության և աշխատանքի ընդունման հրամանները չի ձևակերպել որոշակի ժամկետով (ժամանակավորապես):
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: