ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2018 11:38
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, Պաշտոնեական անփութություն
Ս.թ.դեկտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1966թ.ծնված Ս. Հ-ն 2013-2014թթ. ընթացքում համայնքի ջրի ներքին ցանցը կառուցելու համար ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից հատկացված պոլիէթիլենային խողովակների ոչ լրիվ քանակությունն է տրամադրել համայնքի բնակիչներին և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները թույլատրել է տրամադրված խողովակների մի մասը օգտագործվի այլ համայնքներում, միաժամանակ Ս. Հ-ի կողմից ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կազմակերպման արդյունքում հատկացված խողովակները նպատակային նշանակության չեն օգտագործվել և համայնքի խմելու ջրի ներքին ցանցը չի կառուցվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: