ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
Պայթել է ականի վրա
Նոյեմբերի 9-ին շրջբուժմիավորումից ոստիկանության Մարտունու շրջբաժնի հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ փակ գանգուղեղային տրավմայով և մարմնի տարբեր մասերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ճարտար գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Գ. Բ-ն:
Պարզվել է, որ Գ. Բ-ն վնասվածքները ստացել է նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի վարչական տարածքի «Փոշտեր» կոչվող տեղամասում «Տ-130» տրակտորով հերկ կատարելու ժամանակ ականի վրա պայթելու հետևանքով: