ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2019 15:25
Չի վճարել 4 անչափահաս երեխաների ապրուստի միջոցները
Դեկտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի քարտուղարություն է մուտքագրվել Շուշի քաղաքի բնակչուհի, 1981թ.ծնված Ն. Ա.-ի դիմումն առ այն, որ նախկին ամուսին՝ նույն քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Կ. Մ.-ն չարամտորեն խուսափում է իր 4 անչափահաս երեխաներին 2019թ. հոկտեմբերի 22-ի դրությամբ դատարանի կողմից սահմանված 3,320.000 ՀՀ դրամ գումարի չափով ապրուստի միջոցներ վճարելուց:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: