ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.09.2014 16:52
Ուշադրություն
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին ՌԴ քաղաքացի, 1974թ. ծնված Լիլիա Խաչատրյանը (ժամանակավոր բն. է ք.Ստեփանակերտ Սարոյան փ. շ. 34 բն. 1) ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն է դիմել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Հասմիկ Մինասյան» ԱՁ գրենական պիտույքների խանութից գնումներ կատարելուց հետո դուրս է եկել փողոց և, հասնելով նշված փողոցի թիվ 21 շենքի մոտ, նկատել է, որ դրամապանակը (մուգ կապույտ գույնի) չկա: Դրամապանակի մեջ առկա էր 100.000 ՀՀ դրամ, 10.000 ՌԴ ռուբլի, վարորդական իրավունքի վկայական և «Վիզա» բանկային պլաստիկ քարտ:
Լիլիա Խաչատրյանի դրամապանակը գտնողին խնդրում ենք դիմել ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն կամ զանգահարել 1-02, 94-16-89 հեռախոսահամարներով: