ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.09.2020 11:57
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ
Սեպտեմբերի 14-ից մինչև 24-ը հանրապետությունում կազմակերպվում է անվտանգ երթևեկության տասնօրյակ «Ուշադրություն, երեխաներ են» կարգախոսով: Այդ օրերին ճանապարհային ոստիկանության վերակարգերն ավելի կմոտեցվեն դպրոցներին և դրանց մերձակա խաչմերուկներին:
Տասնօրյակի և ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ճանապարհային անվտանգ երթևեկություն կազմակերպելու և դժբախտ պատահարներից զերծ մնալու նպատակով, կոչ է արվում երթևեկության բոլոր մասնակիցներին լինել ուշադիր և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: