ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.12.2017 13:59
Ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 13-ին ժամը 16:45-ի սահմաններում Շուշիի շրջանի Մեծ-շեն գյուղի բնակիչ` 1927թ. ծնված Ա.Բ-ն, վարելով «ՎԱԶ-2121» ավտոմեքենան Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհից դեպի Մեծ-շեն գյուղ տանող ճանապարհի 2-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաշաթաղի շրջբուժմիավորում, իսկ ուղևորը` նույն գյուղի բնակչուհի` 1966թ. ծնված Հ.Մ-ն տեղում մահացել է: