ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2019 11:46
Որսագողության դեպք՝ Շահումյանում.այծամ է որսացել
Նոյեմբերի 8-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. նոյեմբերի 5-ին Շահումյանի շրջանի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Ա.-ն Նոր Կարաչինար համայնքի վարչական տարածքի «ֆերմայի ձոր» կոչվող տեղամասից մետաղյա լարից պատրաստված թակարդի միջոցով ապօրինի որսացել է վայրի մեկ այծյամ:
Ա. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին:
Վայրի այծյամի միսը և թակարդը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: