ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.08.2020 11:41
Որպես փոխառություն ստացած գումարները չի վերադարձրել
Օգոստոսի 25-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ն. Գ.-ի դիմումն այն մասին, որ 2019թ հուլիսի 25-ին և օգոստոսի 21-ին Ստեփանակերտ քաղաքում որպես փոխառություն համապատասխանաբար 850 000 և 620 000 դրամ գումար է տվել մայրաքաղաքի բնակիչ, 1973թ.ծնված Վ. Շ.-ին մինչև 2019թ-ի հոկտեմբերի 31-ը վերադարձնելու պայմանով, սակայն Վ. Շ.-ն խաբեությամբ և վստահությունը չարաշահելով չի կատարել պայմանավորվածությունը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: