ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.06.2015 10:01
Ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի հունիսի 16-ին ստորագրված հրամաններով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։
Ոստիկանության մայոր Դավիթ Վրույրի Խաչատրյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետի տեղակալի պաշտոնին։
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության կապիտան Արայիկ Արամայիսի Գասպարյանը ազատվել է քրեական հետախուզության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից և նշանակվել նույն վարչության բաժնի պետի պաշտոնին։
Կադրային փոփոխություններ են կատարվել նաև ճանապարհային ոստիկանության և պետական պահպանության վարչությունում։
Շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ` ոստիկանության պետը հույս հայտնեց, որ նրանք հավատարիմ կմնան իրենց կոչմանն ու առաքելությանը և նոր որակ կհաղորդեն ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, այնպես էլ հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացման գործին։