ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.09.2014 15:00
Ոստիկանության շրջբաժիններում կամովին զենք-զինամթերք են հանձնել
Սեպտեմբերի 16-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Կ. Ս-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաշեն 1 հրացան, ինքնաձիգի 1 պահեստատուփ և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:
***
Սեպտեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Գ. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ` խլացուցիչով, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի 1 պահեստատուփ և 5.45 մմ տրամաչափի 160 փամփուշտ: