Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.04.2024 Արխիվ

30.08.2019 16:40

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ս.թ. օգոստոսի 29-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 16:00-ի սահմաններում թմրանյութ պահելու կասկածանքով մոտեցել են Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1975թ.ծնված Ա. Բ-ին պատկանող «Նիսան Պատֆանդեր» մակնիշի ավտոմեքենային և առաջարկել բացել ավտոմեքենայի դռները, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դիմացի ձախ դռան գրպանում առկա փաթեթը՝ 0.57 գրամ քաշով կանաչ գույնի թմրանյութի նմանվող չորացված և մանրացված զանգվածի պարունակությամբ:
Ա. Բ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:


Ս.թ. օգոստոսի 29-ին ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները նույն օրը ժամը 18:00–ին թմրանյութ պահելու կասկածանքով Մարտունի քաղաքի «Ղռեն զավոդ» կոչվող տեղամասից ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին բերման են ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Ն. Մ-ին, ում տաբատի գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1. 16 գրամ քաշով կանեփանման զանգված, իսկ վերջինիս պատկանող «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայի սրահի զննությամբ, հայտնաբերվել է ուղևոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Ն. Ղ-ին պատկանող մեկ փողանի 28 տրամաչափի որսորդական հրացանը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

 

Ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 23:20-ին ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները Քաշաթաղի շրջանի Կովսական-Կապան ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են ՀՀ Կապան քաղաքի բնակիչ, 1974թ.ծնված Հ. Ա-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի ուղևոր՝ ՀՀ Կապան քաղաքի բնակիչ,1966թ.ծնված Լ. Դ-ն գրպանից հանել և դեն է նետել թղթե փաթեթ, որի մեջ առկա էր 0.74 գրամ քաշով չորացված և մանրացված մարիխանա տեսակի թմրանյութի նմանվող բուսական զանգված։
Լ. Դ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։