ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
04.09.2019 11:56
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ս.թ.սեպտեմբերի 3-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում Մխիթարաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Շուշի քաղաքի բնակիչ, 1981թ.ծնված Ս. Հ-ին պատկանող տնամերձ հարակից տարածքից հայտնաբերվել է կանեփանման բույսի 6 թուփ։ Բացի դրանից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ս.Հ-ն ոստիկանություն է կամավոր հանձնել իր տան հյուրասենյակի պահարանում պահվող 2,77 գր ընդհանուր քաշով 2 փաթեթ` մանրացված և չորացված սպեցիֆիկ հոտով թմրանյութի նմանվող զանգվածի պարունակությամբ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: