ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.09.2019 11:19
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ս.թ.սեպտեմբերի 2-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները նույն օրը ժամը 13:20-ին մայրաքաղաքի Բաղրամյան փակուղու 1ա հասցեում տեղակայված ավտոլվացման կետի դիմաց, զննության են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Վ. Գ-ին պատկանող «Հունդայ Ակորդ» մակնիշի ավտոմեքենան, որի դիմացի ուղևորի նստատեղի հետևի գրպանում հայտնաբերվել է «Տրամադոլ Կալցեկս» տեսակի դեղամիջոցի 1 տուփ, որի մեջ առկա էր նույն դեղամիջոցով լցված 5 գլանակ:
Վ. Գ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Եվս մեկ անգամ հիշեցնում ենք օրենսդրությամբ սահմանված բացառիկ հնարավորության մասին՝ համաձայն որի, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է դրանք ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, փոխադրելու կամ առաքելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունից։
Նմանատիպ բուսատեսակներ կամ նյութեր ապօրինի պահող անձանց առաջարկում ենք չհետաձել չարիքից օր առաջ ազատվելու հնարավորությունը՝ այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր կյանքն ու առողջությունը, այնպես էլ օրենքի հետ խնդիրներ ունենալու անխուսափելի հատուցումը։