Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 19.03.2024 Արխիվ

31.08.2019 11:23

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Ս.թ.օգոստոսի 30-ին, ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների և ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում, Մարտունի քաղաքի բնակիչ, 1957թ.ծնված Գ. Ս-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է 1 միավոր «Մոսին» տիպի հրացան և 630 հատ փամփուշտ, որոնք ըստ նրա 1988թ-ին ձեռք է բերել «Արցախյան շարժման» ժամանակ:

ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը օրենդրի սահմանմամբ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ Ի դեպ, եթե նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարք կատարելու համար օրենսդիրը նախատեսել է ավելի խիստ պատժամիջոց, ապա հոդվածի 5-րդ մասում հստակ ամրագրել է, որ նշված առակաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողությունները այլ հանցակազմ չեն պարունակում։
Եվս մեկ անգամ կոչելով Ձեզ ողջախոհության, հորդորում ենք Ձեր մոտ ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, այդ կերպ դուք կազատվեք ոչ միայն քրեական պատասխանատվությունից, այլև կկանխեք զենքի հետ ոչ ճիշտ վարվեցողության հետևանքով առաջացող հնարավոր դժբախտ պատահարները։
Օգտվեք օրենքի տրամադրած բացառիկ հնարավորությունից և օր առաջ չեզոքացրեք Ձեր, Ձեր իսկ մերձավորների և այլ անձանց սպառնացող հնարավոր վտանգի աղբյուրները։