ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.09.2019 12:54
Ոստիկանության ծառայողները բացահայտել են գողության դեպքը
Օգոստոսի 15-ին հաղորդագրություն էինք տարածել Շուշի քաղաքի Սողոմոնյան փողոցի տներից մեկից տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ գողանալու մասին ։
ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ 2019թ.մարտ-մայիս ամիսների միջև ընկած ժամանակահատվածում, նշված տան իրերը գողացել են Շուշի քաղաքի բնակիչներ՝ 2007թ.ծնված Մ. Ս-ն, 2009թ.ծնված Տ. Հ-ն, 2008թ.ծնված Մ. Ղ-ն և 2012թ.ծնված Ա. Բ-ն:
Գողոնն առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: