ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.08.2019 13:07
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ
Ս.թ. օգոստոսի 1-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են,
որ նույն օրը ժամը 02:00-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում Ասկերան քաղաքի բնակիչ,1992թ.ծնված Տ. Ս-ն Ասկերան քաղաքի վարչական տարածքում գտնվող տեղամասերից մեկով հոսող «Կարկառ» գետից էլեկտրական սարքավորման միջոցով ապօրինի որսացել է թվով 330 հատ ձուկ:
Էլեկտրական սարքավորումները և ապօրինի որսը առգրավված են:
Տ. Ս-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: