ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.08.2019 11:31
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ԴԵՊՔԸ
Ս.թ. օգոստոսի 21-ին հաղորդագրություն էինք տարածել Հադրութի շրջանի Տումի գյուղի վարչական տարածքի «Ղուզե քար» կոչվող տեղամասի անտառահատվածում առկա հատատեղում անհայտ անձանց կողմից առանց հերթական համարի կնիքված տարբեր տեսակի ծառեր ապօրինի հատելու մասին:
ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գյուղի վարչական տարածքի «Գասպարի տափ» կոչվող տեղամասում Հադրութի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Է. Ա-ն իրեն հատկացված հատամասում հատել է թվով 58 հատ տարբեր տեսակի ծառեր, որից 6 հատ բոխի տեսակի ծառերի կոճղերի վրա բացակայում էին բաց թողման կնիքները և հերթական համարները: