ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2019 12:29
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ս.թ.օգոստոսի 2-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1998թ.ծնված Մ. Ա-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր կարճեցված փողով որսորդական ողորկափող հրացան, հակատանկային 1 նռնակ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ՝ իր պայթուցիչներով, որոնք ըստ նրա նույն օրը գտել է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: