ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.06.2015 12:32
Ոստիկանները հայտնաբերեցին ավտոմեքենան փախցնողին
Հունիսի 25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ Ա. Մկրտչյան փողոցից ավտոմեքենա են փախցրել:
Պարզվել է, որ հունիսի 25-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, անհայտ անձը փախցրել է Ա. Մկրտչյան և Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում կայանված` Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչ, 1968թ. ծնված Կ. Հ-ին պատկանող «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որն էլ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ա. Գրաշու փողոցի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում հայտնաբերվել է կողաշրջված վիճակում:
«Տաք հետքերով» ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Սախարովի փողոցի N տան բնակիչ, 1980թ. ծնված Կ. Գ-ն (նախկինում դատված):
Կ. Գ-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն: