ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.01.2015 15:13
Ոստիկանները կանխեցին գողությունը
Հունվարի 13-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 22-ին, Լ. Ազգալդյան փողոցի N տան բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ-ն ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով Մաղավուզ համայնքի վարչական տարածքից ապամոնտաժել է 24 հատ ազբեստի խողովակներ, սակայն ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների միջամտությամբ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: