ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.07.2019 14:22
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՆԵՓԱՆՄԱՆ ԲՈՒՅՍԻ ԶԱՆԳՎԱԾԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ
Ս.թ. հուլիսի 20-ին ժամը 20:50-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողը Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում զննության է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1971թ.ծնված Ա. Դ-ի վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի կափարիչի տակ հայտնաբերվել է ստվարաթղթի մեջ փաթեթավորված 2,48 գրամ քաշով կանեփանման բույսի զանգված:
Ա. Դ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: