ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2019 12:40
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ ԽԱՆՈՒԹԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ս.թ.հուլիսի 20-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1991թ.ծնված Վ. Բ-ի դիմումն առ այն, որ իր ընկեր՝ մայրաքաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Հ. Պ-ն 2018թ-ի սկզբից մինչև 2019թ-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցում տեղակայված իրեն պատկանող խանութից գաղտնի հափշտակել է բջջային հեռախոսներ և դրամական միջոցներ` ընդանուր 34.000.000 դրամի արժողությամբ:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նշված ժամանակահատվածում Հ. Պ-ն նշված խանութի վաճառման կետից գաղտնի հափշտակել է 11.510.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոսներ և դրամական միջոցներ:
Վնասը վերականգնված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: