ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.11.2019 12:10
Ոսկյա զարդեր և օծանելիք է գողացել
Նոյեմբերի 20-ին Հադրութ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Վ. Շ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:10-ից մինչև նույն օրը ժամը 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դուռը բացելով մուտք է գործել նշված հասցեում տեղակայված իրեն պատկանող առանձնատան հյուրասենյակ և պահարանից գողացել 1 շիշ օծանելիք ու մոտ 19 կտոր ոսկյա զարդեր, որից 3 հատը ադամանդե քարերով:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: