ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.11.2019 11:47
Ոչխար են գողացել
Նոյեմբերի 7-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ ՀՀ. Երևան քաղաքի բնակիչ,1978թ.ծնված Ա. Ա.-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ ինքը և ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1991թ.ծնված Կ. Մ.-ն 2019թ. հուլիս ամսվա կեսերին Գետավան համայնքի վարչական տարածքից, Գետավան-Չարեկտար ավտոմայրուղու ճամփեզրից գողացել են Մարտակերտի շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Ս. Մ.-ին պատկանող 1 գլուխ ոչխարը:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: