ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.06.2015 11:49
Շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է բեռնատարի անվադողին
Հունիսի 20-ին, ժամը 00:10-ի սահմաններում, Բերձոր քաղաքի 3-րդ թաղամասի N տան բնակիչ, 1982թ. ծնված Վ. Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՎԱԶ 21093» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է հանդիպակաց գոտով ընթացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1977թ. ծնված Բահման Աբուլհասսանզադեի վարած «Իվեկո Տրակտոր» ավտոմեքենայի հետևի անվադողին, ինչի հետևանքով ինքը և ուղևորուհի` նույն քաղաքի 4-րդ թաղամասի N տան բնակչուհի, 1988թ. ծնված Լ. Մ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն: