ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.08.2020 12:53
Շորթմամբ ստացել է տան մի մասը
Օգոստոսի 8-ին ԱՀ Ստեփանակերտի դատախազությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակիչ,1976թ.ծնված Ա. Ա.-ի դիմումն այն մասին, որ նախկին կին
1971թ.ծնված Ն. Ա.-ն շորթմամբ` քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով, գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու պահանջով, նրանից նվիրատվության կարգով 2014թ. ապրիլի 1-ին ստացել է իր կողմից ձեռք բերված Ստեփանակերտ քաղաքի Մ. Սպարապետ փողոցում գտնվող տան մեկ երկրորդ մասը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: