ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.01.2020 10:48
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում
Հունվարի 8-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 07:15-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Գ. Կ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Գ. Կ.-ն թունավորումը ստացել է նույն օրը, ժամը 03:00-ի սահմաններում տանը, բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: