ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
17.02.2020 13:06
Շմոլ գազից թունավորման դեպք՝ Մարտունիում
Փետրվարի 16-ին Մարտունու շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին շմոլ գազի թունավորում իրենց մոտ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակչուհի, 1991թ.ծնված Մ. Կ.-ն։
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Կ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 18:45-ի սահմաններում, իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: