ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2020 14:12
Շմոլ գազից թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Օգոստոսի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 15:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1988թ.ծնված Ա. Բ.-ն, իսկ ժամը 15:35-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում են տեղափոխվել Ա. Բ.-ի երեխաները՝ 2008թ.ծնված Կ.Բ.-ն և 2018թ.ծնված Ա. Բ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: