ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.11.2018 11:39
Շմոլ գազի թունավորում
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են ս.թ.ն ոյեմբերի 5-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ ՝1985թ.ծնված Ռ.Հ-ն, 1978թ.ծնված Ն.Ս-ն, 2005թ.ծնված Ն.Ս-ն և 2007թ.ծնված Մ.Ս-ն իրենց բնակարանի խոհանոցում առկա ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վերոնշյալ անձինք դիմել են բուժհաստատություններ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն
Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։
ԱՀ ոստիկանությունն իր հերթին ՝համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։