ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2020 10:46
Շմոլ գազի թունավորման դեպքեր՝ մայրաքաղաքում
Դեկտեմբերի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 15:40-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2002թ.ծնված Գ. Ղ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Գ. Ղ.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:
Դեկտեմբերի 28-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 00:05-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1992թ.ծնված Ա. Հ.-ն։
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Հ.-ն թունավորումը ստացել է դեկտեմբերի 27-ին ժամը 23:30-ի սահմաններում տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: