Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

06.12.2014 15:53

Նոր համազգեստով, նորովի արժեհամակարգով ոստիկանի կերպարը և պարգևատրումներ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Նոր համազգեստով, նորովի արժեհամակարգով ոստիկանի կերպարը և պարգևատրումներ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածով`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել էր ոստիկանության ծառայողի նոր համազգեստի նկարագիրը:

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին ԼՂՀ ոստիկանության անձնակազմը նոր համազգեստով շարվել էր առավոտյան տողանի: Ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ողջունելով իրավակարգի պահապաններին, շնորհավորեց ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ` հույս հայտնելով, որ ոստիկանը կմնա իր կոչմանը հավատարիմ ու կվերահաստատի «ամեն  ինչ քաղաքացու անվտանգության ապահովման համար» ընտրված ուղենիշը: Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության 3 ծառայողներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պարգևատրվել է «Օրենքի պատվար», իսկ ոստիկանության պետի տեղակալները` «Մարտական զորակցություն» մեդալներով: Ոստիկանության 7 ծառայողներ պարգևատրվել են «Իրավակարգի ամրապնդման համար», իսկ 16 ծառայողներ` «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով:

ԼՂՀ գլխավոր դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Մոսիյանի հրամանով ոստիկանության 1 ծառայող պարգևատրվել է հուշանվերով, իսկ 3 ծառայողներ` շնորհակալագրերով:

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հանդիսավորությամբ պարգևատրեց նաև իր իսկ հրամաններով խրախուսման արժանացած ոստիկաններին: