ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.12.2014 15:48
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն
Դեկտեմբերի 18-ին ոստիկանության Շահումյանի շրջբաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Նոր Բրաջուր գյուղի բնակիչ, 1980թ. ծնված Ռ. Լ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի մեկ պահունակ և 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ: