ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.07.2015 15:08
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Հուլիսի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակի մոտ գտնվող սրճարանում վիճաբանության ժամանակ Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 13 շենքի N բնակարանի բնակիչ, 1990թ. ծնված Ա. Բ-ն և Ս. Դավթի փողոցի թիվ 54 շենքի N բնակարանի բնակիչ, 1986թ. ծնված Ա. Բ-ն ծեծի են ենթարկել Արզանյան փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Գ. Ծ-ին:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:
****
Հուլիսի 8-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի բնակչուհի, 1985թ. ծնված Կ. Հ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, աշխատավայրում իրեն հարվածներ է հասցրել համագյուղացի, 1980թ. ծնված Ա. Մ-ն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: