Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 29.03.2024 Արխիվ

25.05.2015 15:22

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 8բ շենքի N բնակարանի բնակչուհի, 1981թ. ծնված Լ. Հ-ն ոստիկանության քաղվարչություն է դիմել այն մասին, որ մայիսի 21-ին` ժամը 21:30-ի սահմաններում, իր հարևանուհին` 1986թ. ծնված Լ. Հ-ն, նշված շենքի մուտքում անցենզուր հայհոյանքներ է տվել և քաշքշել իր դստեր` 2006թ. ծնված Վ. Գ-ի մազերից, այնուհետև դռան բռնակով հարվածել իր դեմքին:

Լ. Հ-ին և Վ. Գ-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

****

Մայիսի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ճակատային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել Փետրվարի 20-ի փողոցի N տան բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ս-ն:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի ավտոկայանի բակում վիճաբանություն է առաջացել Ա. Ս-ի և Մանուկյան փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Դ. Ա-ի միջև, որի ընթացքում վերջինս ձեռքով մեկ անգամ հարվածել է Ա. Ս-ի դեմքին և նրան տեղափոխել Հանրապետական բժշկական կենտրոն, այնուհետև, ժամը 20:00-ի սահմաններում, վերջինիս որդիները ներկայացել են բժշկական կենտրոն և վիճաբանության մեջ մտնելով Դ. Ա-ի հետ` փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:

                        ****

Մայիսի 23-ին Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N տան բնակչուհի, 1989թ. ծնված Լ. Ղ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ մայիսի 22-ին` ժամը 17:00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել ամուսինը` 1989թ. ծնված Ա. Ա-ն (բն. է նույն հասցեում):

Լ. Ղ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: