ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.04.2014 03:23
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Ապրիլի 23-ին Շուշի քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է դիմել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում, նշված փողոցի թիվ 9 շենքի բակում վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են ենթարկել նախկին կինը` 1977թ. ծնված Լ. Ա-ն, Ստեփանակերտ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի N տան բնակիչներ, 1973թ. ծնված Վ. Դ-ն և 1964թ. ծնված Ա. Բ-ն: