ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.08.2014 15:59
Նախկին ամուսինների միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով
Օգոստոսի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սալ-Քար փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակչուհի, 1985թ. ծնված Ա. Ջ-ն ոստիկանության Քաշաթաղի շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը վիճաբանություն է առաջացել նախկին ամուսնու` Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի թիվ 19 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Հ. Մ-ի հայրական տանը, որտեղ վերջինս, նրա հայրը` 1952թ. ծնված Հ. Մ-ն և քույրը` 1982թ. ծնված Ն. Մ-ն ծեծի են ենթարկել իրեն, հորը` 1958թ. ծնված Ա. Ջ-ին, մորը` 1961թ. ծնված Մ. Ս-ին և քրոջը` 1987թ. ծնված Տ. Ջ-ին:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր: