ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.08.2020 14:09
Նախկին ամուսինը պարբերաբար զանգել և սպանության ու գույքի ոչնչացման սպառնալիքներ տվել
Օգոստոսի 23-ին Մարտունու շրջանի բնակիչ,1962թ.ծնված Ս. Բ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ իր դստեր՝ 1994թ.ծնված Ա. Բ.-ի նախկին ամուսինը՝ ՀՀ Արմավիր քաղաքի բնակիչ, 1991թ.ծնված Ս. Մ.-ն նույն օրը հեռախոսով՝ պարբերաբար զանգել է Ա. Բ.-ի հեռախոսահամարին և սպանության ու գույքի ոչնչացման սպառնալիքներ տվել իր և ընտանիքի անդամներին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: