ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.01.2019 12:14
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության քննչական վարչություն ուղարկելու համար
Ս.թ.հունվարի 10-ին ԱՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանությունից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն մուտք է գործել ճանապարհային ոստիկանության ծառայողի զեկուցագիրն առ այն, որ հունվարի 8-ին ժամը 23:10-ի սահմաններում ԱՀ ոստիկանության ծառայողը Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները խախտելու համար կանգնեցրել է Ասկերան քաղաքի բնակիչ, 1984թ.ծնված Ա. Հ-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան, ինչի արդյունքում պարզվել է, որ Ա. Հ-ն, 2018թ. օգոստոսի 25-ից, զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարվա ընթացքում կրկին անգամ առանց վարորդական իրավունքի վկայականի և անսթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոցը:
Նախապատրաստվում են նյութեր ԱՀ ոստիկանության քննչական վարչություն ուղարկելու համար: