ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.06.2014 12:22
Յուրացրել է գանձված գումարները
Հունիսի 6-ին «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղից ոստիկանության շրջբաժին ստացված գրության շուրջ կատարված ստուգումներով պարզվել է, որ Փակահան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Ս. Բ-ն ս.թ. փետրվարի 14-ից մինչև մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղում որպես էլեկտրամոնտյոր-հսկիչ, Քաշաթաղի շրջանի Վարդաբաց, Հալե, Մամարք և Քարոտան գյուղերի բնակիչներից մարտ-ապրիլ ամիսներին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց գանձել է 200.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել: