ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.12.2015 16:39
Մերկասառույցի պատճառով կողաշրջել է ավտոմեքենան
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Ա. Ղ-ն, վարելով «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, Գետավան-Դրմբոն ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով կողաշրջել է այն, ինչի հետևանքով ուղևորուհի՝ Վաղուհաս գյուղի բնակչուհի, 1959թ. ծնված Ռ. Մ-ն աջ ծնկահոդի կոտրվածքով և փափուկ հյուսվածքների սալջարդով տեղափոխվել է Գետավանի տեղամասային հիվանդանոց: