ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.09.2019 12:44
Մետաղադրամներ է գողացել
Սեպտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 1992թ.ծնված Գ. Ա-ի շուրջ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջինս 2019թ.սեպտեմբերի 21-ին ժամը 04:30-ի սահմաններում Ասկերան քաղաքի Ս. Շահումյան փողոցում տեղակայված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ.ծնված Է. Պ.-ին պատկանող խաղարկման ապարատից մեխանիկական եղանակով բացել է դրամարկղը և գողացել մետաղադրամներ:
Վնասի չափը ճշտվում է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: