ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.04.2019 11:02
Մեկ տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ անսթափ վիճակում վարել է ավտոմեքենան
Ս.թ.ապրիլի 5–ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. մարտի 30-ին ժամը 23:34-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցով երթևեկության ժամանակ ճանապարհային ոստիկանության ծառայողը ստուգման նպատակով կանգնեցրել է Մարտակերտ քաղաքի բնակիչ,1989թ.ծնված Ն. Չ-ի վարմամբ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ Ն. Չ-ն 2018թ. հոկտեմբերի 31-ից զրկված լինելով մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից անսթափ վիճակում վարում էր ավտոմեքենան:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը: