ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.06.2015 12:50
Մարտկոցների գողությունը բացահայտվեց տաք հետքերով
Հունիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի N տան բնակիչ, 1983թ. ծնված Ս. Գ-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ից մինչև 11:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք է գործել իրենց տան բակ և գողացել ավտոմեքենայի 2 մարտկոց:
Տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն քաղաքի Առաքելյան փողոցի 1-ին շենքի N բնակարանի բնակիչ, 1989թ. ծնված, նախկինում դատված Ա. Բ-ն:
Գողոնն առգրավված է: