Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 20.04.2024 Արխիվ

23.03.2020 11:21

Մարտակերտի շրջանում գողության դեպքեր են բացահայտվել

Մարտի 21-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողները՝ ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ Մարտակերտի շրջանի բնակչուհի, 1977թ. ծնված Ի. Ա.-ի դիմումի շուրջ իրականացրած ստուգումների արդյունքում պարզել են, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Բ. Գ.-ն 2019թ. հոկտեմբերի սկզբներին Հաթերք գյուղի վարչական տարածքի «Յելի յալ» կոչվող տեղամասից գողացել է Ի. Ա.-ին պատկանող 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, այնուհետև մորթել և տեղափոխել ՀՀ ք. Վարդենիս ու վաճառել ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1963թ. ծնված Զ. Գ.-ին:
Վնասի չափը պարզվում է:

Պարզվել է նաև, որ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Բ. Գ.-ն նույն ժամանակահատվածում Հաթերք գյուղի վարչական տարածքի «Յելի յալ» կոչվող տեղամասից գողացել է Մարտակերտի շրջանի բնակիչ, 1985թ. ծնված Խ. Մ.-ին պատկանող 3 գլուխ խոշոր եղջերավոր անասունները, այնուհետև մորթել և տեղափոխել ՀՀ ք. Վարդենիս, որից 2 գլուխը վաճառել է ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1963թ. ծնված Զ. Գ.-ին, իսկ 1 գլուխը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ,1993թ. ծնված Գ. Մ.-ին:
Վնասի չափը պարզվում է:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: